ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հանձնաժողովների նախագահները ներքին հրանհանգ են ունեցել ԿԸՀ-ից

Հանձնաժողովների նախագահները ներքին հրանհանգ են ունեցել ԿԸՀ-ից
25.09.2018 | 00:30

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված հանձնաժողովների նախագահներին ու քարտուղարներին ներքին կարգով զգուշացրել էր` հնարավորինս չխոչընդոտել լրագրողների ու դիտորդների աշխատանքը:


«Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդներն ընտրատեղամաս են եկել առանց անձը հաստատող փաստաթղթի կամ նույնիսկ առանց ԿԸՀ-ի տրամադրած հատուկ վկայականի, լրագրողներին ներս են թողել՝ ավելորդ աղմուկից զերծ մնալու համար»,- «Իրատեսին» ասաց ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահը:


Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ նման հրահանգ ստացել են զուտ այն պատճառով, որ նոր կառավարիչները չասեն, թե ԿԸՀ-ն բյուրոկրատական քաշքշուկներ է սարքել: Փաստն այն է, սակայն, որ հանձնաժողովի որոշ նախագահներ ու քարտուղարներ պարզապես թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ